
Ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում՝ օրերս Խնձորեսկ գյուղի 37-րդ փողոցի թիվ 41 հասցեում գտնվող կրպակում, ընթերակաների ներկայությամբ, կատարվել է դեպքի վայրի զննություն: Կրպակի հատակից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 2,7 գ դեղնականաչավուն զանգվածով, պահարանի դարակից՝ մեկ այլ փաթեթ՝ 19,6 գ դեղնականաչավուն չոր զանգվածով:
Կրպակի սեփականատեր Ս. Գ.-ն հայտարարել է, որ հայտնաբերված թմրամիջոցն իրենն է, որը 2015 թ. հուլիսին քաղել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Հակարի գյուղի հարակից տարածքում, կանեփի թփերից:
Հայտնաբերվածն առգրավվել է` փորձաքննության ուղարկելու համար:
Կատարվում է հետաքննություն: