Սերգո Կարապետյանը չի կարծում, որ առաջիկա տարիներին ռուբլիով առևտուր կիրականացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չի կարծում, որ մոտակա մի քանի տարիների ընթացքում կսկսեն ռուբլիով առևտուր իրականացնել, քանի որ այս հարցը դեռ քննարկումների փուլում է:

Նա ընդգծեց, որ խոսք է գնացել ռազմավարական նշանակության ապրանքների առևտրի` ռուբլով իրականացման մասին: «Օրինակ, ես հասկանում եմ գազը, որ այդ գինը վճարի ռուբլով», – նշեց նա:

Գյուղատնտեսության նախարարի խոսքով, Վերին Լարսն արդեն աշխատում է անխափան, և, եթե նախկինում այն աշխատում էր մինչև 19:00, ապա ՀՀ վարչապետի միջամտությամբ Լարսն արդեն աշխատում է մինչ 00:00:

«Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի Լարսն ավելի լավ է աշխատում, իհարկե, կուտակումներ կան և կլինեն», – եզրափակեց նախարարը:




Լրահոս