
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված թվով 315 կանգառասրահները և կանգառանշանները վարձակալությամբ տնօրինում է «Աութդոր էֆեկտ» ՍՊԸ-ն: Համաձայն վարձակալության պայմանագրի` ընկերությունը պարտավոր է պահպանել, նորոգել և սպասարկել կանգառասրաhներն ու կանգառանշանները: Ընկերության ենթակայությամբ գործում են մի քանի խմբեր, որոնց մի մասն ուսումնասիրում է կանգառների առկա վիճակը, մի մասն զբաղվում կանգառների վերանորոգման աշխատանքներով:
Նշված բոլոր աշխատանքների նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ամենօրյա հսկողություն է իրականացվում: