Գուրգեն Արսենյանը այսօր կհանդիպի Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` այսօր ԱԺ պատագամավոր Գուրգեն Արսենյանն իր Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) անդամների հետ հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպումը կայանալու է Սահմանադրական բարեփոխումների շրջանակում, և քննարկելու են նոր նախագծին վերաբերող հարցեր: Մեր տեղեկություններով կուսակցության անդամները ցանկանում են ՀՀ նախագահին ներկայացնել իրենց մտահոգությունները և փոփոխության վերաբերյալ առաջարկները: Հավելենք, որ հանդիպելու առաջարկը եղել է նախագահի կողմից, իսկ Գուրգեն Արսենյանն էլ ընդունել է այն:

Հիշեցնենք, որ բարեփոխումների գործընացի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել մի շարք խորհրդարանական ուժերի հետ:




Լրահոս