Խաղողն այս տարի ամբողջ ծավալով կմթերվի, սակայն գյուղացիների փողն ուշ կտրվի. նախարար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկսվել է խաղողի մթերման գործընթացը և արդեն իսկ մթերվել է 4500 տոննա խաղող։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:  Նա տեղեկացրեց, որ այս տարի խաղողի բարձր բերք է սպասվում, նախորդ տարվա համեմատ 10-15%-ով ավելի շատ։

«Գյուղացիների մոտ մտավախություն կար, որ իրացման հարցում կունենան խնդիրներ, բայց հավաստիացնում եմ, որ բերքի ամբողջ ծավալը կմթերվի, մթերող բոլոր ընկերությունները պատրաստ են մթերել։ Բայց որոշակի խնդիրներ կլինեն վճարումների հետ։ Եթե անցյալ տարի մինչև դեկտեմբերի կեսերը ամբողջապես վճարումները կատարվեցին, այս տարի հնարավոր է՝ խնդիրը մինչև մարտ-ապրիլ ամիս ձգվի»,-հավելեց նախարարը։

Անդրադառնալով պտուղ-բանջարեղենի մթերմանը, նախարարը նշեց, որ գործընթացը սահուն ընթանում է, և այսօրվա դրությամբ արդեն մթերվել է 23 հազ. տոննա բանջարեղեն։

Նախարարն անդրադարձավ նաև կարկտահարության դեպքերին, Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին և այլ հարցերի:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս