
Քաղաքացի Վարդան Դ.-ն ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ2015 թվականի մայիսին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետինտեղեկացրել է, որ իր ծանոթը գտնվում է կալանքի տակ և վերջինիս պայմանական ազատազրկման դատապարտելու հարցումօգնելու համար քննչական բաժնի պետին տվել է 6 հազ. ԱՄՆ դոլար գումար, սակայն վերջինս չի կատարել իր խոստումը ևյուրացրել է գումարը, այս մասին armlur.am-ին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:
Քաղաքացի Վարդան Դ.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչականծառայություն:
Խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետովհարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: