Բաց քվեարկություն` Աջափնյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ահազանգ ստացավ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբից: Թեժ գծին զանգահարածքաղաքացին նշել է, որ 7/27 և 7/28 ընտրատեղամասերում թաղապետի նախկին տեղակալ ոմն Արմեն Բաղդասարյանի և ոմն Կարապետի անմիջական միջամտությամբ ընթանում է բաց քվեարկություն: Մեզ տեղեկացրին, որ կան ընտրատեղամասեր, որտեղ ընդդիմադիր թեկնածուները չունեն վստահված անձեր, ինչը պատճառ է հանդիսանում թողտվության:  Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբից տեղեկացրին, որ ահազանգում քաղաքացին մասնավորապես ասել է, որ վերոհիշյալ անձինք ստիպում են քաղաքացիներին նշել հենց Սերժ Սարգսյանի անվան դիմաց, ապա նոր մտնել քվեախուց: Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ բազմիցս հայտարարված լավագույն ընտրությունները ոչնչով  չեն զիջում նախորդներին, և այլևս ընտրակեղծիքների մեկնարկը տրված է:




Լրահոս