Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրության քվեարկության օրը ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ 10:30-ի դրությամբ ընթացք է տրվել 6 հաղորդման:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հաղորդումերին ընթացք է տրվել` հիմք ընդունելով դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների եւ նախագահի թեկանծուների վստահված անձանց կողմից հնչեցված հայտարարությունները:
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել 1988 ընտրական տեղամասերում` ժամը 08:00-ից մինչեւ 20:00-ն: