
Նյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մրցաշարում հայտնի են դարձել կիսաերզափակչի առաջին 2 մասնակիցները:
Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը քառորդ եզրափակչում առավելության է հասել իսպանացի Ֆելիսիանո Լոպեսի նկատմամբ ( 6:1, 3:6, 6:3, 7:6):
Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի խորվաթ Մարին Չիլիչը: Նա քառորդ եզրափակչում դժվարին հաղթանակ է տարել ֆրանսիացի Ժո Վիլֆրեդ Ցոնգայի նկատմամբ:
Քառորդ եզրափակչի վերջին 2 խաղերում կկայանան Ստեն Վավրինկա – Քևին Անդերսոն և Ռոջեր Ֆեդերեր – Ռիշար Գասկե հանդիպումները: