Փետրվարի 17-ին` ժամը 22:44-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ.կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Սևան-Գավառ ավտոճանապարհի 17-րդ կմ-ում, ԶԻԼմակնիշի 31ԼՕ637 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Արմեն Պետրոսյան) շրջվել և ընկել է ՎԱԶ 2106 մակնիշի 34 VO177 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա (վարորդ Գևորգ Խաչատրյան ծնվ.1983թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Խաչատրյանը և ,ՎԱԶ 2106ե ավտոմեքենայի ուղևորներ Ռուբիկ Խաչատրյանը (ծնվ.1949թ.) և Անահիտ Գևորգյանը (ծնվ.1955թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Գ. Խաչատրյանը և Ա. Գևորգյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել են:
Բժիշկները Ռ.Խաչատրյանի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դադարեցրել են գազի արտահոսքը, հոսանքազրկել և, տեղաբնակների հետ համատեղ, ավտոմեքենաները դուրս են բերել երթևեկելի հատվածից: Դեպքի մասին տեղյակ են պահվել 1-02ե և 1-03 ծառայությունների հերթապահները: