Արդեն 5 տարի այդ մասին խոսվում է մի քանի լրատվամիջոցների միջոցով, որ գյուղատնտեսության ոլորտում նախարարը հույսը դրել է Աստծո վրա, և այլն: Իսկ դուք ձեր հույսն ինչի՞ վրա եք դրել: Այսօր լրագրողների հետ զրույցում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այդպես արձագանքեց լրագրողի հարցին, թե արդյոք գյուղատնտեսության ոլորտում դեռ գործում է քահանայի ինստիտուտ և ինչ կերպ է իրականացվում համագործակցությունը:
«Ամեն անգամ, երբ առիթ է լինում որևէ կարևոր միջոցառման, կամ ինչ-որ մի գործ է ուզում մարդը ձեռնարկել, միշտ Աստծուն է դիմում: Ես հավատացյալ մարդ եմ և ես հավատացած եմ, որ բոլորդ էլ հայ քրիստոնյաներ և հավատացյալներ եք, ու այդպիսի իրոնիայով խոսել կրոնի մասին՝ ես ուղղակի լուրջ չեմ համարում»,- հայտարարեց նախարարը: