
Ռուսաստանում շարունակվում է Բորիս Նեմցովի սպանության գործով հետաքննությունը: Քննիչները կարծում են, որ քաղաքական գործչի սպանության հիմնական դրդապատճառը եղել է Charlie Hebdo-ի լրագրողներին նրա աջակցությունը: Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» թերթը, այդ գործի հետաքննությունը պետք է ավարտվի մինչ տարեվերջ, որպեսզի Մոսկվայի շրջանային դատարանը կարողանա սկսել գործի լսումները ձմեռային արձակուրդներից անմիջապես հետո:
Թերթի աղբյուրի տեղեկություններով՝ քննիչները հավաքել են բոլոր ապացույցները դեռևս գարնան ու ամռան ընթացքում, իսկ այժմ հետաքննությունն ավարտական փուլում է գտնվում:
Վերջնական տեսքով՝ գործով կասկածյալի հանդեպ քրեական գործ կհարուցվի «քաղաքական, գաղափարախոսական, ռասսայական, ազգայնական կամ կրոնական թշնամանքի դրդապատճառներով սպանության» հոդվածով: