
Ավելի վաղ Armlur.am-ը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն ու ՄԱԿ անդամները պատրաստվում են այսօր հանդիպում ունենալ Սահմանադրական փոփոխությունների քննարկման նպատակով:
ՀՀ Նախագահի նստավայրում այսօր հերթական խորհրդակցությունն է կայացել սահմանադրական բարեփոխումների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ նպատակով հանդիպում է ունեցել Միավորված աշխատանքային կուսակցություն (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Վիգեն Խաչատրյանի, Հռիփսիմե Ավետիսյանի,Վալերի Նազարեթյանի, Արթուր Մովսիսյանի և Վահե Մանուկյանի հետ: