5000 դրամը փոխանցեք Սերժ Սարգսյանին, չեմ վաճառվում. (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԳԱԼԱ Հ/Ը է եկել մի քաղաքացի՝ իր հետ բերելով լուսանկարներ: Գնալով ընտրության` քաղաքացին ծրարի մեջ դրել է նաեւ 5000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրել. “Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին”:
Տիկինը մեզ պատմեց հետեւյալը. “Երբեք ձեռքս չէր գնացել ընտրակաշառք վերցնելու, բայց էս անգամ վերցրեցի, վերցրեցի հենց էդ նպատակով, որ քվեաթերթիկն ուղարկեն Սերժին, թող տեսնի, որ ոչ բոլորն են ծախու”:
Տիկնոջ խոսքերով, նա փորձել է այդ եղանակով արտահայտել իր բողոքի ձայնը, նույնը հորդորում է այն մարդկանց, ովքեր վերցրել են ընտրակաշառք:
“Թող գումարները հետ շպրտելու ակցիա լինի: Տանեն հետ տան ու իրանց հոգին ազատեն էդ բեռից”,- նշեց քաղաքացին:
Տիկինը եկել էր ԳԱԼԱ, որպեսզի մենք հետեւողական լինենք, թե տվյալ ընտրատեղամասում ի՞նչ են անելու այն հինգ հազարանոցը, որը տեղադրել է ծրարի մեջ: Թեեւ չէր հիշում՝ կոնկրետ ընտրատարածքը, բայց նշեց, որ “ընտրություն” է կատարել Բայրոնի անվան դպրոցում:




Լրահոս