Երեկ՝ փետրվարի 17-ին, ժամը 20:50-ի սահմաններում, Աբովյանի բժշկական կենտրոնի Շտապ Բուժօգնության կայանից հայտնել են ոստիկանության Կոտայքի բաժին, որ Նոր Հաճընի կամրջից մի քաղաքացի փորձում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի և Նոր Հաճընի ոստիկանության բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ Աբովյան քաղաքի ՍՈՒ 916 հանրակացարանի բնակիչ, 41-ամյա Կ. Հովհաննիսյանը ընտանեկան խնդիրների պատճառով փորձել է Նոր Հաճընի կամրջից ցած նետվել, սակայն այն կանխվել է քաղաքացիների կողմից:
Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հանգամանքները պարզվում են: