Երեւանի թիվ 9/02 ընտրատեղամասում iLur .am-ի թղթակիցը առավոտյան 9-ից հետո մի շարք խախտումներ արձանագրեց:
Նախ, iLur .am-ի թղթակցի մոտ կասկած հարուցեցին անձնագրի մեջ կնիք դնող հանձնաժողովի անդամի շարժումները: Երբ քվեարկած քաղաքացիներից երկուսին խնդրեցինք ցույց տալ անձնագրերը, պարզվեց, որ դրանցում քվեարկությունը հաստատող կնիք չկա: Հանձնաժողովի նախագահ Զավեն Միրիջանյանը (ՀՀԿ) ենթադրեց, որ թանաքը, հավանաբար, ցնդել է:
Որոշ ժամանակ հետո մի երիտասարդ տեղամասի միջանցքում նախ մի քանի րոպե զրուցեց ,Հանրապետականիե վստահված անձ ներկայացած երիտասարդի հետ, ապա մոտեցավ քվեաթերթիկ ստանալու: Խնդրեցինք ցույց տալ անձնագիրը: Անձնագիրը պատկանում էր Վիգեն Անդրանիկի Սարգսյանին, սակայն լուսանկարում պատկերված մարդը եւ անձնագիրը ներկայացնողը ակնհայտորեն տարբեր մարդիկ էին: Հանձնաժողովի անդամը փորձեց տվյալներ իմանալ, պարզվեց, որ Սարգսյան Վիգեն ներկայացող քաղաքացին մոռացել է իր անունը եւ ծննդյան տարեթիվը: Երբ հանձնաժողովի նախագահը վերցրեց անձնագիրը ստուգելու, երիտասարդը այն խլեց նրա ձեռքից եւ փախավ: Հանձնաժողովի նախագահը ,չհասավե նրա հետեւից, իսկ տարածքում հերթապահություն անող ոստիկանները ,չնկատեցինե նրան:
Միջադեպից հետո հանձնաժողովի անդամները տեղական դիտորդների հետ միասին քննարկում էին հետագա անելիքները: Կարծիքներ էին հնչում, որ երիտասարդը համր էր, դրա համար չէր կարողնաում արտաբերել իր անունը (տեսանյութում նրա ձայնը լսվում է), նույնիսկ կարծիք հնչեց, որ iLur.am-ի թղթակիցն է շփոթեցրել նրան:
Հանձնաժողովի նախագահը ԸԸՀ հետ խորհրդակցելուց հետո կարգադրեց անդամներին՝ արձանագրություն կազմել միջադեպի մասին:
Ի դեպ, տեղամասում թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանը վստահված անձ ուներ: