Վարդան Ղուկասյանի որդին մարդ է ծեծել եվ օդ կրակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ստ տեղեկությունների, քիչ առաջ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը հերթական սկանդալային քայլն է արել: Նա ծեծի է ենթարկել Գյումրիի Գ. Նժեդեհի փողոցում`Շիրակի մարզպետարանի հանդիպակաց մայթին գտնվող բնակելի շենքերի հարեւանությամբ իրենց կողմից ապօրինի կառուցվող գազալցակայանի բանվորներին: Բանն այն է, որ գազալցակայանի կառուցումն արգելված է քաղաքապետարաի կողմից. իսկ Սպարտակը որոշել է արագ ավարտին հասցնել այն, քանզի և ոստիկանությունը, և քաղաքապետարանը զբաղված են ընտրություններով, իսկ բանվորները հրաժարվել են գործ անել, քանզի նրանց մի քանի անգամ արդեն տարել են ոստիկանություն: Ականատեսների վկայությամբ Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ օդ է կրակել:
 
lurer .com




Լրահոս