Ադրբեջանում սկսել են լուրեր պտտվել, որ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը իր տեղում չի գտնվում, գրում է Minval.az-ը: Սույն հարցը հաճախ բարձրացնում է պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը, ով լավ տեղեկացված է երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներից:
Ադրբեջանի ԱԳՆ-ի շուրջ ստեղծված սկանդալի առիթ էր դարձել մի շարք դիվանագետների արած հայտարարությունները, որոնք գերատեսչությանը մեղադրել էին կաշառակերության մեջ:
Արիֆ Գուլիևի հետ կապված սկանդալից հետո Հասանգուլիևը հայտարարել է.
«Էլմար Մամեդյարովն իր տեղում չի գտնվում, նա չի կարողանում ճիշտ կառուցել նախարարի աշխատանքն ու վերահսկել իր աշխատակիցներին»:
Տեղեկացվում է, որ նրա հրաժարականի հարցը ձգձգվում է միայն Ղարաբաղի բանակցությունների պատճառով:
Ավստրալիայում դեսպանության հետ կապված կոռուպցիայի փաստերին արագ արձագանքը, ինչպես նաև դիվանագետի աշխատանքից ազատումը էլ ավելի մեծացրեցին նախարարի աշխատանքի շուրջ հարցերը: Այնպես է ստացվում, որ կա՛մ Էլմար Մամեդյարովը կորցրել է իր վերահսկողությունը դեսպանատների վրա, կա՛մ նա լավ տեղեկացված է կոռուպցիայի դեպքերի մասին: