ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է բազմաթիվ խախտումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. փետրվարի 18-ին իրականացնում է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրվա դիտորդություն: Ժամը 12:00-ի դրությամբ կազմակերպությունը արձանագրել է, որ որոշ տեղամասերում չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը, կատարվում են լցոնումներ, մարդկանց ուղղորդում են տեղամասեր, իրականացնում են բացահայտ քարոզչություն և այլն: Բոլոր արձանագրված խախտումները կատարվում են Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից:
Այսպես,
Ընտրակաշառքի բաժանման դեպքեր
1. Ժամը 09:30-ին կազմակերպության դիտորդների կողմից թիվ 30 մանկապարտեզի մոտ արձանագրվել է 21ՏՍ 880 մակնիշի ավտոմեքենայի մոտ քվեարկությունից հետո արդեն քվեարկած ընտրողների կուտակում, որոնք ունեցել են ակնկալիքներ այդ ավտոմեքենայում նստած մարդկանցից /հասցեն` ք. Վանաձոր, Շինարարների 91/
2. 29/25 տեղամասի տարածքում 11:30-ի դրությամբ ընտրակաշառքի բաժանման դեպք է արձանագրվել
Լցոնումներ
1. 31/05 ընտրական տեղամասում ժամը 09:30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդը փաստել է լցոնում
2. 32/05 տեղամասում ժամը դիտորդը լցոնում է գրանցել ժամը 10:58-ին
3. 32/14 տեղամասում դիտորդը ժամը 10:00-ին արձանագրել է լրացված ստորագրված քվեաթերթիկների լցոնում քվեատուփ, ընդ որում արձանագրված լցոնման մասին տեղեկացնելու համար ԿԸՀ-ից զանգահարել են կազմակերպության դիտորդին և նկատողություն արել, թե ինչու է նման ինֆորմացիա տվել
Քվեարկության գաղտնիության ապահովում
1. 32/14 ընտրական տեղամասում ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել է բաց քվեարկության 6 դեպք
2. 31/02 ընտրական տեղամասում քվեախցիկների դասավորությունը չի ապահովում քվեարկության գաղտնիությունը
3. 32/56 ընտրական տեղամասում մի պապիկ ընտրելուց հետո հանձնաժողովի անդամներին է նայել ու ասել. ,Սերժին եմ ընտրելե
4. 32/56 ընտրական տեղամասում հանձնաժողովի անդամը ծեր պապիկին ասել է. “Եթե չտեսնես էլ, հեշտ ազգանուն է, տարածված ազգանուն է, հեշտ կգտնես”
Ընտրողների ազատ կամքի արտահայտմանը խոչընդոտելու/ընտրողների ուղղորդման դեպքեր
1. 29/21 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Ավետիք Աբազյանը մոտենում է քվեարկության եկած ընտրողներին, մինչև քվեարկելը զրուցում նրանց հետ, քվեարկելուց հետո նորից մոտենում է համագյուղացիներին, զրուցում նրանց հետ, իսկ ընտրողների հեռանալուց հետո վստահված անձն իր մոտ եղած ցուցակում նշում է կատարում
2. 30/34 ընտրատեղամասի դրսում նստած բնակբաժնի պետը անընդհատ ուղղորդում է քաղաքացիների
3. Ընտրողներին ուղղորդում են նաև 29/27 ընտրական տեղամասում
4. 41/23 երկու քաղաքացի մոտենում են դրսում ցուցակներում իրենց անունները փնտրողներին և հորդորում ընտրել Սերժ Սարգսյանին
5. 34VU357, 32ՏTO 848, 64 ԼՏ 664, 29/25 23 ԼՏ 137 մակնիշի մեքենաները քաղաքացիներին բերում են 29/25 ընտրական տեղամաս
6. 29/08 ընտրական տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը անընդհատ դուրս է գալիս, իբր դրսում փակցված ընտրողների ցուցակներն է նայում և ընտրողների հետ մտնում է տեղամաս
7. 28LT099 մեքենան ընտրողներ է բերում թիվ 29/31 տեղամաս
8. 0449 Լ միկրոավտոբուսն անընդհատ ընտրողներ է բերում 30/02 ընտրական տեղամաս
9. 29/07 տեղամասի շրջակայքում կուտակումներ են և ընտրողներին մեքենաներով են բերում տեղամաս
Ընտրական տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն
1. 29/27 ընտրական տեղամասում 09:30-ի դրությամբ գտնվել են Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի 3 վստահված անձ /պաշտոնապես նրանցից գրանցված է միայն մեկը/
2. 32/34 ընտրական տեղամասում միաժամանակ գտնվել են Սերժ Սարգսյանի 2 վստահված անձ` Սիմոնյան Արտակ Մելքոնյան Հովհաննես
3. Ժամը 11:40-ին 30/22 տեղամասում գտնվել է տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձ, ով լուսանկարել է տեղամասում գտնվող քաղաքացիներին
Քվեարկության կարգի այլ խախտումներ
1. 32/56 ընտրական տեղամասում 2 հոգու տարբեր մարդիկ օգնել են քվեարկել, սակայն նրանց տվյալները չեն գրանցվել
2. Տեղամաս է եկել քաղաքացի, մոտեցել է նախագահին և ասել, որ մեքենայում իրեն է սպասում հաշմանդամություն ունեցող անձ, ով չի կարող մտնել տեղամաս, նախագահը քվեաթերթիկը տվել է վերջինիս, ով դուրս է եկել տեղամասից, նստել մեքենա, այնուհետև քվեաթերթիկը տարել և հանձնել է տեղամաս /մեքենա պետհամարանիշը 33 ԼՏ 609/
Քարոզչություն ընտրատեղամասում
1. 32/14 ընտրական տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը ժամը 10:00-ի դրությամբ շրջել է թեկնածուի ,Ապահով Հայաստանե շարֆով
Ճնշումներ ընտրատեղամասում
1. 30/01 ընտրական տեղամասում հանձնաժողովի կողմից ճնշումներ են գործադրվել ժառանգության վստահված անձի նկատմամբ
Կուտակումներ տեղամասում
1. 41/19 տեղամասում ընտրողների թիվը հաճախակի գերազանցում է 15-ը
Այլ խախտումներ
1. 30/34 ընտրական տեղամասում քաղաքացին հայտնել է, որ թոռը գրանցումից դուրս է եկել, բայց ցուցակում տվյալներն առկա են
2. 41/09 “Ընտրությունը քոնն է” կազմակերպության դիտորդները մեկ ժամը մեկ ներս են մտնում, ճշտում են ընտրողների թիվը և հայտնում են ոստիկանությանը
3. 41/12 տեղամասում ոստիկանները մասնակցության տվյալներ են ուզում և գաղտնի ասում, որ դիտորդները դրա մասին չպետք է իմանան
4. 29/08 ընտրատեղամասում ընտրող Սամվել Պետրոսյանի փոխարեն ստորագրված է եղել:
hcav .am




Լրահոս