Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ մի քաղաքացի հայտնել է, որ Չորրորդ գյուղում Սամվել Ալեքսանյանը դպրոցում հավաքել է երկու մանկապարտեզների բոլոր աշխատակիցներին և յուրաքանչյուրին 25.000 դրամ ընտրակաշառք է տվել՝ Սերժ Սարգսյանին ընտրելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ազատություն” կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, “Ազգային ինքնորոշում միավորում” կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, “Ռադիո հայ” ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, և էպոսագետ Վարդան Սեդրակյանը: