Armenian text to speach

Միայն ռուբլիով առևտրաշրջանառությունը վնասներ կպատճառի Հայաստանի տնտեսությանը. Աշոտ Աղաբաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բելառուսում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հանդիպման ժամանակ առաջարկել է, որ անդամ երկրների միջեւ ռազմավարական ապրանքների հարցում, անցնել ռուբլու հաշվարկին: Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կարծիք հայտնեց, որ այս պարագայում Հայաստանի տնտեսությունը վնասներ կկրի: «Պետք է այնպես անել, որ ժողովրդի համար լավ լինի: Միայն ռուբլիով շրջանառությունը վնասներ կպատճառի Հայաստանի տնտեսությանը: Ռուսաստան դոլար մուտք չի գործի, ինչն էլ իր հերթին կվնասի մեր տնտեսությանը»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ ամեն դեպքում սա այնպիսի հարց է, որ պետք է ավելի մանրամասն քննարկի, նոր կարծիք հայտնի: Բայց ամեն դեպքում, ըստ պատգամավորի, եթե նման որոշում կայացվի, ապա դա դրական չի ազդի Հայաստանի տնտեսության վրա. «Մենք եթե ռուբլիով արտահանում իրականացնենք, մեզ մոտ խնդիրներ կլինեն»:

Աղաբաբյանը բացառեց այն տեսակետը, թե նման կերպ շարունակվելու դեպքում Հայաստանում էլ ազգային արժույթը` դրամը կարող է փոխարինվել ռուբլիով. «Ես չեմ ընդունում դա: Նման  բան չի լինի: Պետք է այնպիսի որոշումներ կայացվեն, որոնք կբխեն ժողովրդի շահերից»:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս