Վարդենիկ ու Մարտունի քաղաքներում զանգվածային ընտրախախտումներ են.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարդենիկ ու Մարտունի քաղաքներում զանգվածային ընտրախախտումներ են: Այս մասին տեղեկացրեց “Մարտունու կանանց համայնքային խորհուրդ” ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը՝ “Մեդիակենտրոն” ակումբի հետ ուղիղ միացման միջոցով: Նա նշեց, որ ընտրողները քվեաթերթիկը քվեախցիկում չեն տեղադրում ծրարում, այլ քվեատուփի մեջ գցելուց առաջ ցույց են տալիս դրա մոտ նստած մարդկանց:
“Խնդիրն այն է, որ թեկնածուների մեծ մասը չունեն վստահված անձիք, նրանց ներկայությունը զգոնություն կառաջացներ: Ընտրախախտումները հենց էդ պատճառով էլ չեն արձանագրվում”,-ասաց նա:
Անահիտ Գևորգյանը նաև նշեց, որ Հայաստանից դուրս գտնվող մարդկանց անուններով ծանուցումներ չեն ուղարկվել, ինչն ավելի է հեշտացնում նրանց փոխարեն ընտրելու գործընթացը:
“Օրինակ՝ իմ տնից երկուսը կան, որ ստեղ չեն, բայց նրանց անունով ծանուցում ընտրությունների մասին չի եկել: Նրանք հստակ գիտեն՝ ով կա Հայաստանում, ով՝ ոչ: Բայց ընտրակաշառքներ ոնց որ չկան, այն մարդիկ ովքեր միշտ ստացել են սպասում էին ընտրակաշառքների: Չգիտեմ, ես չեմ լսել, գուցե կա, ես տեղյակ չեմ”,- ասաց նա:
tert .am




Լրահոս