Լրագրողն հեռացվել է աշխատանքից՝ սիրիացի փախստականներին ոտքով հարվածելու համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունգարիայի Ռոսկե քաղաքում շուրջ 1000 ներգաղթյալ ճեղքել է ոստիկանական  պատն ու ոտքով ճանապարհ ընկել Բուդապեշտի ուղղությամբ՝ հուսալով հասնել Գերմանիա: Ոստիկանների պատը ճեղքելու ժամանակ միջադեպ է գրանցվել, հունգարական հեռուստաալիքներից մեկի լրագրողը ոտքով հարվածել է փախստականներին ու վայր է գցել երեխան ձեռքին տղամարդուն: Այն բանից հետո, ինչ նրա գործընկերների կողմից նկարահանված այս կադրերը հայտնվել են համացանցում, լրագրողը հեռացվել է աշխատանքից:




Լրահոս