Երեվանի քաղաքապետը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, ժամը 12-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկությանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ ընտրություն  է կատարել քաղաքապետը, Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է.”Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես կատարեցի իմ ընտրությունը հանուն Հայաստանի ապագայի: Եվ ընդհանրապես, յուրաքանչյուր ոք ունի ապագայի իր տեսլականը, եւ այդ տեսանկյունից, որպես Երեւանի քաղաքապետ, ես իմ ընտրությունը կատարեցի նաեւ հանուն Երեւանի եւ երեւանցիների բարեկեցության, հանուն այն ծրագրերի շարունակականության, որոնք մենք կյանքի ենք կոչել ու հետեւողականորեն շարունակելու ենք իրականացնել հանուն մեր պետության եւ ժողովրդի”:
Տարոն Մարգարյանը նաեւ վստահեցրել է, որ  օրենքով սահմանված կարգով քաղաքային իշխանությունների կողմից տարվել են նախապատրաստական անհրաժեշտ բոլոր աշխատանքները` մայրաքաղաքում ՀՀ նախագահի ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար:




Լրահոս