Ցուկերբերգը ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Vanity Fair ամսագիրը հրապարակել է նոր էլիտայի 50 ամենահայտնի ներկայացուցիչների վարկանիշային աղյուսակը: Facebook խոշոր սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ստացել է աշխարհի ամենաազդեցիկ մարդու տիտղոսը:

Facebook սոցցանցի 27-ամյա հիմնադիրը ստեղծել է ընկերությունը՝ 240 մլն դոլարով:

Պարբերականն ընդգծում է, որ ապագայում Ցուկերբերգը կարող է դառնալ աշխարհի ամենաազդեցիկ կորպորատիվ առաջնորդներից մեկը:

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինն ու Լարրի Փեյջն են: Երրորդ տեղում Amazon կայքի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է:




Լրահոս