Սպասվում է փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-14-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 13-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-14-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևանի սեպտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`     35.10C (1986 թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան`         8.70C (1970 թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան`    21.90C

 

 




Լրահոս