Armenian text to speach

Ընտրակաշառք վերցրած քաղաքացին մահացել է. կաշառքը հետ են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Վանաձորում մի ընտանիքի Սերժ Սարգսյանին ընտրելու համար երեսուն հազար դրամ են տվել: Ինչպես “Առաջին լրատվական”-ին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից, երեք հոգանոց ընտանիքին կաշառք են տվել, որպեսզի ընտրեն Սերժ Սարգսյանին:
Երեկ ընտանիքի մայրը մահացել է, իսկ Սերժ Սարգսյանի շտաբից ընտանիքին կաշառք տվողը եկել և հետ է ուզել տասը հազար դրամը: Նշենք, որ տիկին Ալմաստի հոգեհանգիստն էլ դեռ չի եղել: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ազատություն” կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, “Ազգայիn ինքնորոշում միավորում” կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, “Ռադիո հայ” ընկերության խորհրդի նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, և էպոսագետ Վարդան Սեդրակյանը:



Լրահոս