
Ամեն տարի սեպտեմբերի 10-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի հետ համատեղ, նշում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը (World Suicide Prevention Day):
Հայաստանում 2009 թվականից սկսած ինքնասպանությունները կամ ինքնասպանության փորձերը ոչ թե նվազում են, այլ ավելանում, ինչը ժողովրդագրական խնդիրներ ունեցող ՀՀ-ում լուրջ սպառնալիք է:
Ավելի վաղ Armlur.am-ը ներկայացրել էր վիճակագրական տվյալներ, թե 2009 թվականից սկսած Հայաստանում ինքնասպանության քանի դեպք է գրանցվել, ինչ տարիքային խմբերի մոտ է դեպքեր գրանցվել և այլն:
Ինքնասպանությունների թվով աշխարհում առաջատար են զարգացած երկրները, հատկապես՝ Արևելյան Եվրոպան: Ճապոնիայում տարեկան ինքնասպան է լինում մոտ 30 հազ. մարդ: Ամենացածր ցուցանիշն ունեն լատինամերիկյան պետություններն ու իսլամական երկրները: