Եթե վարչապետը նման բան ասել է, երևի հիմնավորել էլ է, թե ինչու. ՀՀԿ-ական պատգամավորը մամուլից է տեղեկացել վարչապետի հայտարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ անդամ երկրների իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է միության ներսում հրաժարվել ռազմավարական ապրանքների առևտուրը դոլարով կատարելուց և անցնել ռուբլով վճարումների:  Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ՝ իմանալու նրա դիրքորոշումն, ինչպես նաև կարծիքն այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության զարգացման վրա դոլարից հրաժարվելն ու ռուբլուն անցնելը:

Վերջինս, սակայն, նշեց, որ մամուլից է միայն տեղեկացված և որևէ մեկնաբանություն չի կարող տալ: «Հակասական են իմ տեղեկությունները, այսինքն մի տեղ գրված էր, որ ինքն այդ հայտարարաությունը արել էր, բայց Կառավարության վարչության հաղորդագրությունում չկար նման բան: Այսինքն ես չգիտեմ ինքն ասել է և ինչ կոնտեքստով»,-նշեց նա:

Մեր հարցին` ամեն դեպքում ինչպես է վերաբերվում նման առաջարկությանը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Եթե վարչապետը նման բան ասել է՝ երևի հիմնավորել էլ է, թե ինչու է ասել, ես արդեն ասացի տեղյակ չեմ՝ ինչ կոնտեքստում է դա ասվել, ինչի համար և ինչ հիմնավորմամբ: Եթե ես կոնկրետ իր ասածը կարդամ, իմանամ, որ դա այդպես է եղել, նոր կմեկնաբանեմ»:

 




Լրահոս