ՔՀԻ. Խախտումներ ժամը 16:30-ի դրությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի դիտորդը հայտնել է, որ Կապանում գտնվող 38/19 ընտրատեղամասում  ժամը 11։00-12։00–ի սահմաններում նշված ընտրատեղամասի գրանցամատյանում ընտրողների թիվը նշված չի եղել։ Դիտորդի նկատառումից հետո հանձնաժողվը սկսել է գրառումներ անել ընտրողների թվի վերաբերյալ։ Նույն տեղամասում ինչ-որ մեկը, ներկայանալով որպես վստահված անձ, դիտորդներին, լրագրողներին ուղեկցել է ընտրատեղամաս՝ ասելով, որ խնդիրների դեպքում ինքը կօգնի։ Դիտորդը դիմել է հանձնաժողովին՝ ճշտելու նրա ով լինելը եւ պարզվել է, որ նա վստահված անձ չէ։
13։00-ին ՔՀԻ դիտորդն արձանագրել է, որ տեղամասում ինչ-որ մեկը մարդկանց ուղղորդում է, “փորձում է օգնել”։ Նա ներկայացել է որպես նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի վստահված անձ։ Սակայն, երբ դիտորդը խնդրել է ներկայացնել համապատասխան փաստաթուղթ, այդ անձը խուսափել է եւ հեռացել։
Գյումրիի 34/15 տեղամասի հանձնաժողովի նախագահը դժգոհել է, որ անձնագրերում դրվող կնիքի թանաքը շատ շուտ է անհետանում:
34/14 ընտրատեղամասում մի խումբ մեծահասակ կանայք պահանջում էին վճարել իրենց հասանելիք գումարը, այլապես չեն մասնակցի քվեարկությանը:
34/37ընտրատեղամաս չհասած` մայթին կանգնած մի խումբ տղամարդիկ, նախքան ընտրատեղամասի տեղը մատնացույց անելը, հետաքրքրվում էին, թե արդյոք գումար բաժանողներից ենք, եւ իրենց որեւէ բան կհասնի, թե ոչ:
34/37 ընտրատեղամասի մոտ ՔՀԻ դիտորդ Գայանե Առաքելյանին մոտեցել է մի կին եւ փորձել ճշտել, թե որտեղ են գումար տալիս:
34/27 ընտրատեղամասում շարունակական կուտակումներ են, սրահում մարդկանց թիվը գերազանցում է 20-ը:




Լրահոս