Արդեն երկար տարիներ Մեքսիկայում չեն դադարում թմրադեղերի պատերազմները իշխանությունների և նարկոկարտելների միջև: Ներկայացնում ենք լուսանկարների հավաքածու, որն արվել է մի քանի տարի առաջ ազատազրկված նարկոբարոններից մեկի բնակարանում խուզարկության արդյունքում:
Կարծում եք` նարկոբարոնները հարուստ են: Ոստիկանները երբևէ չեն տեսել նման քանակությամբ կարողություն, իսկ հայտնաբերված զենք-զինամթերքով հնարավոր կլիներ հատուկ ջոկատայինների մի ողջ խումբ զինել: Տարածքում հայտնաբերվել էր նաև ոչ մեծ կենդանաբանական այգի` էկզոտիկ կենդանիներով և մշակույթի մեծածավալ ստեղծագործություններով: Եվ ահա, Մեքսիկայի ոստիկանությունն այդ ամենը հասարակության դատին է հանձնել:
1. Ազատազրկվածն ապրում էր այս տնակում` բլրի գագաթին: Հիասքանչ քոթեջ` շրջափակված թարմ կանաչով, իր մեջ պակաս շքեղություն չի պարունակում: Իսկ սա նարկոդիլլերները շատ են սիրում:
Տան ետնաբակում շքեղ լողավազան է` միջերկրածովյան ոճով:
Տան կիսանկուղային հատվածում տեղակայված է ջակուզիով քարանձավ:
Հայտնաբերվել է նաև ոչ շատ մեծ կենդանաբանական այգի` բազմաթիվ էկզոտիկ կենդանիներով. երկու պումա ևս կար:
8 առյուծ
Մեկ բացառիկ ծագմամբ վագր
Տանը հայտնաբերվել է արվեստի գլուխգործոցների մեծ հավաքածու: Դրանում առկա շատ գործեր միջազգային հետախուզման մեջ են եղել
Նմանատիպ խուզարկություններին բնորոշ գտածո` ատրճանակ Մարիամ Աստվածածնի ոսկուց պատկերով: Այս ատրճանակներից ազատազրկվածի բնակարանում կար երկու օրինակ:
Կիսաավտոմատ: 357 Magnum` ոսկյա խցիկով (գործնականում քիչ է կիրառվում, բայց գեղեցիկ է):
Տան ներսում հայտնաբերվել է ահռելի չափերի հասնող հազվագյուտ հրազեն: Սա ավելին է, քան ցանկացած միջնադարյան թանգարանում:
Ոսկեզօծ զենք. սա նարկոբարոնների կյանքի անբաժանելի մասն է: Նման հրազենով մարդը, կարծես, իր տեսքով հայտարարում է. «Է’յ, ես նարկոկորտելից եմ»:
Հայտնաբերվել է նաև անհավանական քանակությամբ փող: Օրինակ, այս կոկիկ դասավորված կծիկում 200 մլն դոլար կա:
Նման խուզարկություններին մասնակցող մարդկանց համար արդեն սովորական երևույթ է փողերի այս պատկերը:
Սովորաբար թմրանյութերի առուվաճառքով զբաղվողների փողերն ամեն հնարավոր տեղ դասավորում են: