Երկու հոգի Շենգավիթում բռնվել են կրկնակի քվեարկության փորձ անելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շենգավիթի 12/16 ընտրատեղամասում ժամը մոտ 14.30-ին երկու քաղաքացիներ՝ 1955-ին ծնված Գագիկ Միքայելյանը եւ 1981-ին ծնված Հովհաննես Մովսիսյանը փորձել են կրկնակի քվեարկություն իրականացնել: Շենգավիթում Հայ ազգային կոնգրեսի կառույցի համակարգող Վոլոդյա Հովհաննիսյանը iLur .am-ին տեղեկացրեց, որ նրանք ստացել են քվեաթերթիկները եւ քվեարկել:
 Քվեատուփի մոտ նստած հանձնաժողավի անդամ Նարինե Վարդանյանը՝ (“Ժառանգություն”) հայտնաբերել է, որ նրանց անձնագրերում արդեն քվեարկությանը մասնակցելու մասին նշում կա: Այնուհետեւ պարզվել է, որ այս երկու քաղաքացիները գրանցված չեն տեղամասի ցուցակում: Քվեաթերիկները  սահմանված կարգի համաձայն, առանց ծրարից հանվելու, անվավեր են համարվել: Միջադեպի մասին հաղորդումն արձանագրվել է եւ ներկայացվել ոստիկանություն: 




Լրահոս