ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ ԷՊՈՍԱԳԵ՞ՏՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կատարելու կասկածանքով ձերբակալված Սամվել Հարությունյանի եւ Խաչատուր Պողոսյանի գործը գնալով նոր երանգներ է ստանում: Խաչատուր Պողոսյանի զոքանչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե մահափորձի պատվիրատուն ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն է, որն իրենց հարեւանն է: «Հիմա Վարդան Սեդրակյանը փրփուրներից է կախվում եւ Խաչիկին է վարկաբեկում, ասում է, թե Խաչիկը սա է, նա է: Այո՛, Խաչիկը ամեն ինչ է, բայց ոչ մարդասպան: Դա քո ձեռագիրն է, Վարդա՛ն Սեդրակյան, դու ես պատվիրատուն»,-ասաց ձերբակալվածի զոքանչը: Վարդան Սեդրակյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել այդ խոսքերը: «Ես ինչ-որ մեկի հարազատների ասածը չեմ մեկնաբանում, դրա համար կա համապատասխան ծառայություն»:




Լրահոս