Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին կրկին ընդգծել է, որ չի ցանկանում ընդհատել իր ելույթներն Արգենտինայի հավաքականում: Ընդ որում ֆուտբոլիստը ընդգծել է, որ նրա անձնական մտածմունքները չեն կարող որոշիչ դեր կատարել:
«Մինչ հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն տեսնում է ինձ ազգային թիմում, ես կխաղամ այնտեղ և անկախ այն հիասթափություններից, որոնք եղել են: Ամերիկայի գավաթում ունեցած ձախողումներից իհարկե տխրեցինք և արժանացանք շատ քննադատություների: Սակայն մենք վերջին շրջանում մեծ ձեռքբերումներ ենք ունեցել», – նշել է Մեսսին:
Ավելի վաղ նշվում էր, որ Մեսսին` իր հասցեին հնչած քննադատությունների պատճառով կարող էր հեռանալ հավաքականից: