Սերժ Սարգսյանին Ռուսաստանում համոզել են հրաժարվել սահմանադրական բարեփոխումներ անելու մտքից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է իշխանությունը հրաժարվի Սահմանադրությունը բարեփոխելուց։ Եվ դա կապում են Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցի հետ․ իբրեւ ռուսական իշխանությունը գործի է դրել միայն իրեն հայտնի լծակները, որ համոզի ՀՀ նախագահին հրաժարվել պառլամենտական կառավարման անցնելուց։ Եթե այդ բանակցություններն ավարտվեն հօգուտ «հրաժարումի», ապա չի բացառվում, որ դա արվի դեմոկրատական սկզբունքով՝ ԱԺ քննարկումների ժամանակ համապատասխան ձայներ չհավաքելու եղանակով։ Եթե այս սցենարը խաղարկվի, ապա Սերժ Սարգսյանի՝ մի շարք պաշտոններից հրաժարվելու խոստումն էլ չեղյալ կհամարվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս