Արագածոտնի մարզի Ուշի համայնքի դաշնակցական ղեկավար Հոմբերտ Աթայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում նախագահի առաջադրված թեկնածուներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանն են այցելել իրենց գյուղ, իսկ Սերժ Սարգսյանը դեռ չի եկել. «Բայց դե ընտրությունները եղել պրծել ա, ա՛յ ցավդ տանեմ, թեկնածուները խաբար չեն: Ես 22 տարվա ընդդիմադիր եմ եղել: Դաշնակցական եմ ու ընտրելու եմ Սերժ Սարգսյանին… Մեզ մոտ միշտ ընդդիմադիր են եղել, բայց էս անգամ ուզում ենք փորձենք ընդդիմադիր չլինել»: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն որոշել է ոչ միայն չառաջադրել նախագահի թեկնածու, այլեւ չսատարել որեւէ մեկին, հատկապես իշխանության ներկայացուցիչ Ս. Սարգսյանին: Բայց, փաստորեն, Հայաստանի ամենակարգապահ կուսակցություններից մեկը համարվող ՀՅԴ-ում անգամ ոչ բոլոր որոշումներն են ենթակա պարտադիր կատարման:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ