
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի պաշտոնավարման ժամկետը, և նա հետ է կանչվում Մոսկվա: Մեր տեղեկություններով՝ նրան առժամանակ կփոխարինի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոն: Մեզ հասած լուրերի համաձայն՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում առաջին անգամ նշանակվելու է ազգությամբ հայ՝ ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: