ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում բանավոր կարգով ներքին հրահանգ է իջեցվել, որին պարտավոր են ենթարկվել բոլոր սպաները: Ըստ այդմ, եթե որեւէ զինվոր կարող է Հանրապետական կուսակցության համար ձայն բերել կամ դրանից բխող ինչ-որ աշխատանք կատարել, ապա նրա ծննդավայրի շտաբի պետը կարող է դիմել զորամասի հրամանատարին՝ խնդրելով նրանից «ձայն բերող» երիտասարդին 8-10 օրով արձակուրդի ուղարկել: Ու քանի որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետերը տեղական իշխանիկներն են, ուստի զինվորների արձակուրդի հարցերով այս ընթացքում հենց նրանք են զբաղվում: «Ժողովուրդ»-ը լուրի իսկությունը փորձեց ճշտել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը, բնականաբար, հերքեց տեղեկությունը: «Նման բան բացառվում է: Նույնիսկ նախարարը հրաման է տվել, որ փետրվարի 18-ին լինեն իրենց տեղում»,-ասաց նա:




Լրահոս