
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Շիրակի մարզ կատարած այցից հետո Արթիկում կրկին ակտիվացել է ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը: Վերջինս պարբերաբար հանդիպումներ է ունենում տարածաշրջանի ազդեցիկ մարդկանց հետ եւ կոչ անում ընտրել Ս. Սարգսյանին: Ի դեպ, վերջերս նրա եղբայրը՝ Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը, նշանակվել է «Հայռուսգազարդ»-ի Արթիկի մասնաճյուղի տնօրեն, իսկ մյուս եղբայրը` Մանվել Վարագյանը, զբաղեցնում է Արթիկի «Ջրմուղ»-ի պետի պաշտոնը: Երեկ փորձեցինք զրուցել Մխիթար Վարագյանի հետ՝ պարզելու, թե ինչու է պատգամավոր չդառնբալուց հետո շարունակում աշխատել Սերժ Սարգսյանի համար: Սակայն նա ասաց, թե միջոցառման է եւ մեր հարցերին չի կարող պատասխանել: Հիշեցնենք, որ Վարագյանը 2012թ. ԱԺ ընտրություններում պարտվեց ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին, որից հետո «անհետացավ» քաղաքական ասպարեզից, ասում են` անգամ նեղացել էր ՀՀԿ-ից: