
Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախ առաջարկեց շնորհավորել արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Վարչապետը ընդգծեց, որ տիկին Հովհաննիսյանը որպես նախարար առաջին անգամ է մասնակցում կառավարության նիստին: Հովիկ Աբրահամյանը նրան ցանկացավ բեղմնավոր աշխատանք:
Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանն օրեր առաջ էր նշանակվել նախարար և այդ պաշտոնում կփոխարինի Հովհաննես Մանուկյանին: