Ահազանգ ստանալով Գյումրիի 34/36 տեղամասում իրականացվող խախտումների մասին՝ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, գտնվելով Գյումրիում, շտապել նշված ընտրատեղամաս եւ արձանագրել խախտումը: Նույն տեղամասում է հայտնվել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Yerkir .am-ի տեղեկություններով` երկու պատգամավորների միջեւ վեճ է ծագել: Արդյունքում` Ռուբեն Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: