
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ներկայացնել բնակչության և փոքր ու միջին ձեռնարկությունների համար էլեկտրաէներգիայի սուբսիդավորման ծավալները:
Ի պատասխան Երվանդ Զախարյանը նշեց, որ ցուցակները և ծավալները ճշտվում են: Նրա խոսքով` ճշտումները կավարտվեն մինչև շաբաթվա վերջ իսկ փոխհատուցումներն էլ կվճարվեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
«Փոխհատուցման գործընթացի մասին հանրությանը պետք է տեղեկացվի: Թյուր կարծիք է ձևավորվել, թե ոչ մի բան չի արվում», – նշեց վարչապետը: