«Ո´չ գումարն ենք տալու, ո´չ բնակարանը և ո´չ էլ վարձավճարը». «Գլենդել Հիլզ»-ի տնօրենը` խաբված բնակիչներին (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին կառավարության դիմաց բավական մարդաշատ է: Այստեղ են հավաքվել «Գլենդել Հիլզ» ընկերության պատճառով իրենց տներից զրկված Բյուզանդի, Ֆիրդուսի Հանրապետության փողոցների բնակիչները: Արդեն ինչքան ժամանակ է բնակիչները ապրում են վարձով:

«Գլենդել հիլսը» և Կառավարությունը պարտավորություն ունեին նրանց փոխհատուցել կամ բնակարանը կամ գումարը, սակայն դա տեղի չի ունեցել: Բյուզանդի բնակիչներից մեկը Armlur.am-ի զրույցում ասաց, որ իրեն «Գլենդել Հիլզ» ընկերության տնօրենը օրեր առաջ ընդունել է և բավական կոպիտ կերպով ասել, որ իրենց ոչ մի փոխհատուցում չի լինելու. «ո´չ գումարն ենք տալու, ո´չ բնակարանը և ո´չ էլ վարձավճարը»: Բնակիչը ասաց,  որ տնօրենի հետ հանդիպման հաջորդ օրը իրենց զանգահարել է վերջինիս օգնականը և փորձել է տնօրենի կոպիտ պահվածքը ինչ-որ կերպ բացատրել` պատճառաբանելով, որ տնօրենը նյարդայնացած է եղել.

«Մենք արդեն 7 տարի է նյարդայնացած վիճակում ենք: Ես ինչի պետքա իմ հիվանդ երեխայի հետ գնամ նրա մոտ, իսկ ինքը նման պատասխան տա»:

Բնակիչները ասացին, որ արդեն 7 տարի է վարչապետն է իրենց ընդունում է, սակայն իրենց հարցը դեռևս լուծված չէ:

Բնակիչները սպառնում են, որ Կառավարության դիմաց նստացույց կանեն:

mek4

mek

mek1

Մանրամասները Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս