Կառավարությունը մերժեց Էդմոն Մարուքյանի` անդրանիկնիկողոսյաններին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնության մասին եզրակացությունը: Նշենք, որ Մարուքյանն առաջարկում էր փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում:

Ներկայացված նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրա­պե­տու­թյան քրե­ա­կան օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պա­տաս­խանատվություն սահ­մա­նե­լով իշխանությունը զավթելու, տարածքային ամբող­ջա­կա­նու­թյունը խախտելու կամ սահմանա­դրա­կան կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, Հայաստանի Հանրապետության ինքնիշ­խանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտա­րա­րու­թյան կամ կոչի համար:

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը պատգամավորը ներկայացրել էր Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարություններից հետո, որով վերջինս առաջարկում էր Հայաստանը միացնել Ռուսաստանին: Ինչպես հայտնի է` այս առաջարկը մեծ աղմուկ էր բարձրացրել և Մարուքյանը հանդես էր եկել նման նախաձեռնությամբ: Սակայն կառավարությունը մերժեց առաջարկը` որպես հիմնավորում նշելով, որ այս հարցի կարգավորումները բազմաթիվ են:

 




Լրահոս