ՉԻ ԽՈՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձից հետո վերջինս հայտարարեց, որ իր մտապատկերում կա, թե ով է մոտեցել իրեն եւ կրակել: Ավելին, ինքը եթե տեսնի «ֆոտոռոբոտը», ապա անպայման կճանաչի կրակողին: Երեկ «Ժողովուրդ»-ը ողջ օրվա ընթացքում փորձում էր զրուցել Պ. Հայրիկյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ինքը ճանաչել է այն ձերբակալված անձանց, որոնք մեղադրվում են իր վրա կրակելու մեջ: Սակայն ՀՀ նախագահի թեկնածուի հեռախոսին պատասխանեց մի տղամարդ ու ասաց, թե Հայրիկյանը չի ցանկանում այդ հարցի հետ կապված որեւէ բան ասել: Հետաքրքիր է, ո՞վ պետք է պատասխանի Հայրիկյանի փոխարեն:




Լրահոս