Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծը: Ըստ այդմ, կառավարության պահուստային ֆոնդից առաջարկվում էր նախարարությանը տրամադրել 62,100 և 9.060 եվրոյին համարժեք դրամներ:
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց, որ այդ գումարներով պետք է կատարվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` «Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի» և «Դավթյան ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2015 թվականի մարտի 31-ին կայացած վճիռների պահանջները:
Ընդհանուր առմամբ, նախարարությանը 2015 թվականի երկրորդ կիսամյակում կհատկացվի 71,160 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: