ԷԼԻ ՍԻՐՈՒՆ ՉԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Դավիթաշեն վարչական շրջանում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտնի «Չեբուրաշկայի» պատմությունից հետո Ս. Սարգսյանը լուրջ զրույց է ունեցել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Մեր տեղեկություններով՝ Սարգսյանը դժգոհել է ստեղծված իրավիճակից ու զգուշացրել, որ նման բաները չպետք է կրկնվեն: Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից, սակայն վերջինս ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի:
Հիշեցնենք, որ Դավիթաշեն վարչական շրջանում Ս. Սարգսյանի քարոզարշավի ժամանակ մի կին ելույթ էր ունեցել ու հայտարարել. «Բոլորս հիշում ենք մեր լեգենդար, մեր մանկության ֆիլմերից մեկը, երբ շինարարությունն ավարտվում է, եւ Չեբուրաշկան ասում է՝ մի ստրոիլի, ստրոիլի եւ նակոնեց պոստրոիլի: Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի ղեկավարության արժեհամակարգ՝ հանձին ձեզ»:




Լրահոս