
Սիրիայի հետ սահմանին անհայտ անձանց հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել է մեկ թուրք զինվորական: Այս մասին այսօր հայտնում է NTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրի խոսքով` Սիրիայի տարածքից կրակ է բացվել Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյխանլի քաղաքի շրջանում սահմանապահների ուղղությամբ:
Միջադեպի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հավելենք, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է հունիսի 20-ին Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում ջիհադիստների կողմից կազմակերպված ահաբեկչությունից ու երկրի հարավ-արևելյան նահանգներում ոստիկանների սպանությունից հետո: