Դանիան սիրիացի փախստականների պատճառով դադարեցրել է Գերմանիայի հետ երկաթգծային հաղորդակցությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի ու Գերմանիայի միջև երկաթգծային հաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է երկրի ոստիկանության հրամանով, հայտնել է գերմանական   Deutsche Bahn կոնցեռնը:

Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ներգաղթյալները հրաժարվել են լքել գնացքները, որոնցով ցանկանում են  Դանիայով գնալ Շվեդիա, որտեղ միգրացիոն քաղաքականությունն ավելի բաց է:

«Ես չեմ ցանկանում Դանիայում ականատես լինել տեսարանների, որոնք մենք վերջին օրերին տեսանք Բուդապեշտում,- կատարվածին արձագանքել է  երկրի վարչապետ Լարս Լեկկե Ռասմուսենը,-«Ակնհայտ է, որ մեզ վրա ճնշում է գործադրվում և ընդհանուր առմամբ իրավիճակը ծայրահեղ ծանր է: Դանիա են ժամանում մարդիկ, ովքեր փախչելով փրկվում են: Դանիան` խաղաղ ու ապահով երկիր է: Սակայն կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում մեզ մոտ ապաստանել ու գերադասում են Շվեդիա մեկնել: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք բախվում ենք ոչ թե փախստականների խնդրի, այլ իսկական միգրացիոն ճգնաժամի հետ»:




Լրահոս