Ինքնասպանությունից առաջ 25-ամյա երիտասարդը վիճաբանել է հոր հետ. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին մայրաքաղաքում, ըստ նախնական վարկածի, ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերվել է 25-ամյա Տիգրանի դին:

Armlur.am-ին դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դեպքից առաջ Տիգրանը վիճաբանել է հոր հետ, արագ բարձրացել շենք և 10-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից իրեն ցած նետել:

Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ կատարվածը Տիգրանի հարազատների շրջանում մեծ շփթություն է առաջացրել. որևէ մեկը չի կարողանում պատկերացնել՝ ինչը կարող էր նրան նման քայլի դրդել. նա բարձրագույն կրթություն ուներ, աշխատում էր ճարտարապետական ընկերությունում, նշանված էր:

Ի դեպ, ականատեսների փոխանցմամբ՝ երեկ ողջ օրը ինքնասպան եղած երիտասարդի հուղարկավորության կապակցությամբ Երևանի Անդրանիկի 102-րդ հասցեն մարդաշատ էր, շենքի մուտքը շրջափակված էր անհաշվելի քանակությամբ ավտոմեքենաներով և ծաղկեպսակներով:

Ասվում է նաև, որ Տիգրանը բավականին մեծ շրջապատ ուներ, հարգված երիտասարդ էր: Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, որոնց պատճառով, ըստ հավանականության՝ նա նման քայլի է դիմել, դեռևս հաստատված տեղեկություններ չեն: Համենայնդեպս, Տիգրանի մերձավոր շրջանակներում նրա հիշյալ խնդիրների մասին որևէ մեկը չի լսել, չգիտի:

Տիգրանին բոլորը ճանաչում էին որպես կենսուրախ և շփվող երիտասարդի, ուստի կատարվածն ավելի քան առեղծվածային է նրա մերձավորների համար: Տեղեկություններ կան, որ նա դեպքի օրը զրուցել է նաև իր նշանածի հետ, նրան ասել է, որ իրենք անպայման կամուսնանան:

Դեպքի հանգամանքները պարզվում են:




Լրահոս